Կազատվեն անշարժ գույքի հարկի 50 տոկոսից

Կառավարության մայիսի 8-ի  նիստին ֆինանսերի նախարար Վարդան Արամյանի կողմից ներկայացվել է չզեկուցվող որոշման նախագիծ, որի համաձայն մի շարք հիմնարկներ անշարժ գույքի հարկից կիսով չափ կազատվեն:

Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից: Անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով ազատվող կազմա­կեր­պությունների ցանկը հետևյալն է.

  1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավանի փորձարարական բազա («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
  2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյանի փորձարարական բազա («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
  3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի փորձարարական տնտեսություն («Երկրագոր­ծու­թյան գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն)
  4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավանի գոտիական փորձարարական կայան («Երկրա­գոր­ծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն)
  5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի գոտիական փորձարարական կայան («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
  6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երասխահունի փորձարարական կայան («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
  7. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դարակերտի փորձարարական տնտեսություն («Բանջա­րա­բոս­տանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն)
  8. «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՓԲԸ («Բան­ջա­­րաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն)
  9. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսություն («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
  10. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովտի ուսումնափորձարարական տնտեսություն («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
  11. «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերություն
  12. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի քաղաք Սպիտակի հակաէռոզիոն հենակետ («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել