Միջազգային փորձը կոռուպցիայի կանխարգելման մարմին ստեղծելու հարցում շատ տարբեր է, չկա միանշանակ մի կարծիք, որ այս կամ այն փորձի փոխառումը, ներմուծումը հաստատապես երաշխավորելու է հաջողություն. Ազգային ժողովի նիստի ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհհանիսյանը, ով ներկայացնում էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
«Երկու հիմնական մոդելներ են գործում, տարբեր երկրներում՝ ունիվերսալ և կանխարգելիչ մոդելը: Ունիվերսալ մոդելի պայմաններում գործառությները իրականացնում է մեկ մարմին, այսինքն կոռուպցիայի դեմ պայքարի 3 հիմանկան գործառույթներից 3-ն էլ նույն մարմինն է իրականացնում. կրթական, կանխարգելիչ և քննչական: Այսպես ասած սուպերմամին է ձևավորվում, որն ունենում է բոլոր գործառույթները: Կանխարգելիչ մարմնի դեպքում երկու գործառույթը տալիս ենք այս մարմին, քննչական գործառությը կատարում է երկրում գործող համակարգի համապատասխան ստորաբաժանումները»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Հովհաննիսյանը նշում է, որ բազմաթիվ քննարկումների արդյունքում որոշվել է, որ այս պահի դրությամբ ՀՀ-ի համար Կանխարգելիչ մարմինը կարող է հաջողված լինել:
«Այս մարնին տվել ենք հետևյալ գործառույթները, որ նրանք իրականացնելու է առաջինը՝ հայտարարագրեր ներկայացնող պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգում, դրանց արժանահավատության ստուգում, վերլուծություն և դրա արդյունքում համապատասխան խախտումների հայտնաբերման դեպքում վրա է հասնելու պատասխանատվություն: Երկրորդ գործառույթը. բարձրաստիչան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և սահմանափակումների հարցերի քննություն և գործադիր իշխանության ստեղծած գործադիր կամ անկախ մարմինների տեղական ինքնակառավարման պատոնատար անձանց էթիկայի և շահերի բախման հարցերը»,-նշեց Արփինե Հովհաննիսյանը: