Այսօր՝ մայիսի 27-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում անցկացվում է հանրապետական շաբաթօրյակ, որին մասնակցեցում են տարբեր գերատեսչություններ:
Շաբաթօրյակի ընթցքում մաքրման և բարեկարգմանաշխատանքներ իրականացվեցին ՀՀ ԿԱ քաղաքացիականավիացիայի գլխավոր վարչության վարչական շենքի և«Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքներում։
ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումների աշխատակիցները ներգրավված էին Երևան քաղաքի Դավիթաշեն և Հաղթանակ կամուրջների կից լանջերի տարածքներում, Տերյան փողոցի վերջնամասում և Սարալանջի փողոցում, ինչպես նաև՝ Մուրադյան-Թադևոսյան փողոցների շրջադարձի և Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքներում իրականացվող մաքրման աշխատանքներում:
Ակտիվ աշխատանքներ իրականացվեցին նաև ՀՀ Վայոց ձորի, Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի մարզային ստորաբաժանումների հարակից տարածքներում:
ՀՀ Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների անձնակազմերը իրականացրեցին դժվարամատչելի տարածքների մաքրման աշխատանքներ:
![](https://www.mes.am/files/n_pics/26577_b.jpg)
Շաբաթօրյակը Եռաբլուրում՝ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ։
![Фото Արծրուն Հովհաննիսյան.](https://scontent.xx.fbcdn.net/v/t1.0-9/18671271_1379578895411048_5344725830260187490_n.jpg?oh=90aac87af09380440667fe0c008a3723&oe=59A82A6C)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցները ևս մասնակցում են համապետական շաբաթօրյակին: Արտաշատի խճուղում՝ Նորագավիթին հարող տարածքում, այսօր առավոտից նախարարության աշխատակազմի աշխատակիցները ձեռնամուխ են եղել տարածքի մաքրման և աղբահեռացման մեծածավալ աշխատանքներին:
Համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցում են նաև միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն սպասարկող շուրջ 35 կապալառու կազմակերպությունների՝ ճանշինների աշխատակիցները: