Վարչապետը ԱԺ-ում կառավարության պաշտոնական ներկայացուցիչներ է նշանակել

Մայիսի 23-ին վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի որոշումներ է ընդունել՝ ԱԺ-ում կառավարության պաշտոնական ներկայացուցիչներ նշանակելու վերաբերյալ.

1, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ։

2, Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի երկրորդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանին նշանակել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, 30-րդ, 41-րդ, 44-րդ և 54-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

3,Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին (համաձայնությամբ) նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

4, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել