Երեխաներն ունեն ընտանիքում ապրելու իրավունք

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները արժանի են ապրելու ընտանքիում: Ընտանիքը միայն կարող է ապահովել երեխային ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացում:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները դաստիարակության համար ենթակա են հանձնման ընտանիք (որդեգրման), խնամակալության (հոգաբարձության) կամ խնամատար ընտանիք, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար բոլոր տիպի կազմակերպություններ (դաստիարակչական, բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններ)։
«Երեխային տեղավորելիս պետք է հաշվի առնվեն նրա էթնիկական ծագումը, որոշակի կրոնական ու մշակութային պատկանելությունը, մայրենի լեզուն, դաստիարակության ու կրթության գործում հաջորդականություն ապահովելու հնարավորությունները»- Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:
Մինչև առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին դաստիարակության համար ընտանիքում կամ համապատասխան կազմակերպություններում տեղավորելը երեխաների խնամակալի (հոգաբարձուի) պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի վրա։
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել