ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.
«Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեկ հայտարարություն է տարածել, թե 9/46 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանները տեղաշարժել են Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների չհրկիզվող պահարանը:
Ստուգմամբ պարզվել է, որ ոստիկանները տեղաշարժել են մեկ այլ՝ ընտրական գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող պահարան: Այս իրողությունը հաստատել է նաև ընտրությունների մասնակից «Ելք» դաշինքի ներկայացուցիչը:
Երևանի ավագանու ընտրություններում ներգրավված բոլոր քաղաքական ուժերի, հասարակական և դիտորդական կազմակրպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին կրկին կոչ ենք անում ձեռնպահ մնալ անստույգ, առավել ևս շինծու տեղեկություններով հանրությանը
թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից»: