Ինչպե՞ս պետք է վարվի հայցից հրաժարված հայցվորը, եթե հետագայում գտնի, որ հայցը հիմնավոր էր և մտափոխվի

Բոլորին է երևի հայտնի, որ դատարան հայց ներկայացրած անձի` հայցվորի դիմումի հիման վրա դատարանը կարճում է քաղաքացիական գործի վարույթը (Քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 109, կետ 6):
Այս պարագայում, փաստորեն, դատարանը չի իրականացնում գործի էստ էության քննություն, այսինքն` գործի վարույթը կարճում է` անկախ հայցի` հիմնավոր կամ անհիմն լինելու հանգամանքից:
Հնարավոր են իրավիճակներ, որ հայցից հրաժարված հայցվորը հետագայում գտնի, որ հայցը հիմնավոր էր և մտափոխվի:
Կարո՞ղ է արդյոք նման պայմաններում հայցվորը վերաքննիչ բողոք ներկայացնել` առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծած կարճման վճիռը բեկանելու և գործն ըստ էության լուծելու պահանջով:
«Քաղաքացիական դատավարության հիմնարար սկզբունքների ուսումնասիրությունից և վերլուծությունից ողջամտորեն բխում է, որ գործի վարույթի կարճումն իրենից ներկայացնում է քաղաքացիական գործի վարույթի ավարտ` առանց դատարանի կողմից գործն ըստ էության քննելու և վեճը լուծող վերջնական դատական ակտ կայացնելու։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը գործն ըստ էության կրկնակի քննող դատարան է, ուստի կարելի է փաստել, որ վերաքննիչ դատարանը կարող է քննել գործը, եթե այն մեկ անգամ արդեն քննվել է առաջին ատյանի դատարանի կողմից»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել