Ի՞նչ գումար է տրամադրվել ապրիլի 7-ի միջոցառումների անցկացման համար

Ապրիլի 7-ի անակնկալները հարկատուների համար անվճար չեն։ Դրանց իրականացման նպատակով քաղաքապետարանը ծախսել է 18 մլն 355 հազար դրամ։ Նշված ծախսերը նախատեսվել և ֆինանսավորվում են Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի միջոցով։ Այս մասին մեզ տեղեկացրել են քաղապետարանից։

Նշենք, որ Մարտի 8-ի միջոցառումների անցկացման նպատակով քաղաքապետարանը տրամադրել էր 19 մլն 76 հազար դրամ։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել