Ինչպե՞ս տարբերել վիրավորանքը զրպարտությունից

Վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ օրենսդրի կողմից տրված սահմանմամբ, ու վիրավորանքի և զրպարտության առկայության փաստը հաստատված համարվելու էական նշանակություն ունեցող փաստերի համադրումից հետևում է, որ ի տարբերություն զրպարտության` վիրավորանքն ունի դեռ չարատավորող, սակայն այդպիսի նպատակ հետապնդող նշանակություն, մինչդեռ զրպարտության համար էական է, որ տարածված փաստացի տեկեկություններն իրենց բնույթով արդեն իսկ կրեն արատավորող բնույթ (արատավորման փաստի առկայությունը), այսինքն` իրավախախտող գործողությունը զրպարտության դեպքում արատավորման միջոցով հանդիսանում է ավարտված, իսկ վիրավորանքի դեպքում` այն միայն հետապնդում է արատավորելու նպատակ, այսինքն` վիրավորանքի արդյունքում արտահայտած արատավորելու նպատակը կարող է իր ավարտին հասցվել անձին արատավորելով` իրականությանը չհամապատասխանող փաստացի տեղեկություններ տարածելու միջոցով, որպիսի պարագայում արդեն իսկ պետք է առաջնորդվել զրպարտության փաստական կազմով:

.
Վիրավորանքը, կոնկրետ անձի նկատմամբ կրելով շարունակական բնույթ, հետագայում միայն կարող է վերածվել զրպարտության, քանի որ արատավորելու նպատակով կատարված վիրավորական արտահայտությունների շարունակական բնույթն արդյունքում հանգեցնում է մարդու պատվի ու արժանապատվության փաստացից արատավորմանը` փաստացի ու ոչ իրական տվյալներ հրապարակելով, այսինքն` այն տեղի է ունենում նպատակի փաստացի իրագործմամբ, որպիսի պարագայում խոսք կարող է լինել միայն զրպարտության մասին:

.
«Բացի այդ, ի տարբերություն վիրավորանքի, զրպարտության համար էական է համարվում տարածված ոչ թե արտահայտության, այլ` տեղեկության փաստացի լինելու հանգամանքը, մինչդեռ վիրավորանքը դրսևորվում է կատարված արտահայտության տեսքով»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի ծրագրի փաստաբան Գեղամ Այվազյանը:

.
Ի տարբերություն վիրավորանքի, զրպարտության համար էական ու միևնույն ժամանակ անհրաժեշտ է համարվում տարածված փաստացի տվյալների` իրականությանը չհամապաստախանելու փաստը, այսինքն` եթե վիրավորանքի դեպքում օրենսդիրը կատարած արտահայտությունն իրականությանը չհամապատասխանելու էական նախապայման չի սահմանել, ապա իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության հերքման և այդ առումով փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ ցանկացած պահանջ պետք է քննվի «զրպարտության» եզրույթի ներքո:

.
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել