Այսօր կառավարության նիստին գործադիրի անդամները հավանություն տվեցին «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսերի նախահաշիվը: Հարցը ներկայացվեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի կողմից:
Ներկայացված փաստաթղթում նշվում է.
«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը` համաձայն N 6 հավելվածի N 1 աղյուսակի:
- «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Հավելվածի համաձայն՝
«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի աղյուսակում կատարվող փոփոխությունները | |
(հազ. դրամ) | |
Ցուցանիշների փոփոխությունը (գումարների ավելացումը նշված է դրական նշանով) | |
1. Եկամուտների գծով | 15,751.1 |
2. Ծախսերի գծով | 15,898.3 |
3. Դեֆիցիտը (պակասուրդը) | 147.2 |
Ամբողջական փաստաթուղթն՝ այստեղ: