Հաստատվեց «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսերի նախահաշիվը

Այսօր կառավարության նիստին գործադիրի անդամները հավանություն տվեցին «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսերի նախահաշիվը: Հարցը ներկայացվեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի կողմից:

Ներկայացված փաստաթղթում նշվում է.

«Հայաստանի Հանրապե­տու­թյան 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդ­վածի 10-րդ կետին և Հայաստանի Հանրա­պե­տության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատաս­խան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատա­կազմի Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվա­կանի նախահաշիվը` համաձայն N 6 հավելվածի N 1 աղյուսակի:
  2. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյան 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվա­կանի պետա­կան բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշ­ման մեջ կատա­րել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Հավելվածի համաձայն՝

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի աղյուսակում կատարվող փոփոխությունները
   
  (հազ. դրամ)
  Ցուցանիշների փոփոխությունը (գումարների ավելացումը նշված է դրական նշանով)
1. Եկամուտների գծով 15,751.1
2. Ծախսերի գծով 15,898.3
3. Դեֆիցիտը (պակասուրդը) 147.2

Ամբողջական փաստաթուղթն՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել