Չինաստանում նախկին բարձրաստիճան կուսակցականը մեղադրվում է կաշառակերության մեջ

Ինչպես գրում է The Washington Post-ը, Չինաստանի Գլխավոր դատախազությունը հայտարարաել է, որ բարձրաստիճան պաշտոնյայի կաշառակերության գործով հետաքննություն է իրականացնում։ Վերջինս խոշոր նավահանգստային քաղաքի քաղաքապետ էր և նրա պաշտոնավարության ժամանակ պահեստներում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 173 մարդ էր զոհվել։

Գլխավոր դատախազության Հուանգ Քսինգուի մասին կարճ հայտարարության մեջ Պեկինից արևելք գտնվող 15 միլիոն բնակիչ ունեցող Ցյանջին քաղաքի պահեստներում տեղի ունեցած պայթյունի մասին չի հիշատակվում։ Սակայն դեպքի առնչությամբ կաշառք վերցնելու մեղադրանքով այլ բարձրաստիճան պաշտոնյաներ են դատապարտվել անվտանգության կանոնների չպահպանման վրա աչք փակելու համար, որի հետևանքով տեղի է ունեցել Չինաստանում աշխատանքի վայրում դժբախտ պատահարի հետևանքով ամենաշատ մարդկային կյանքեր տարած պայթյուններից մեկը։

Քննիչները հայտնաբերել են, որ պահեստներում, որտեղ անօրինականորեն դյուրավառ պարարտանյութ՝ ամոնիումի նիտրատ են պահել, որը պայթյունների առաջացման պատճառ է հանդիսացել։

Անցյալ տարի քաղաքապետ Հուանգը, ով տեղի կոմկուսի ղեկավարն էր հասարակական ելույթի ժամանակ իր խոսել էր նաև պայթունի վերաբերյալ ցավով նշելով այդ դեպքը։։

Սեպտեմբերին, պետական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Հուանգը հեռացվել է իր պաշտոնից։ Իսկ մեկ ամիս անց նրան հեռացրել են նաև կուսակցությունից։

Չինաստանի Կենտրոնական Կարգապահական Կոմիտեյի տեսչությունը հայտարարել է, որ Հուանգը «կոպտորեն խախտել է կուսակցական կարգապահությունը»։ Հայտարարության մեջ ասվում է, որ նա «հսկայական չափերի հասնող կաշառքներ է վերցրել գույքի և գումարի տեսքով» և ինչպես նաև պաշտոնական դիրքը չարաշելով օգնել է իր որդուն և այլ մարդկանց։

Պայթյունի հետևանքով զոհվածների մեծ մասը հրշեջ խմբի և ոստիկանության աշխատողներ են եղել, որոնց չէին տեղեկացրել, որ շենքում ամոնիումի նիտրատ է եղել։

Դեպքը միջազգային հանրության ուշադրությունն է գրավել Չինաստանում ածխատանքի անվտանգության ապահովման, ինչպես նաև տեղեկան կոռուպցիոն դեպքերի առնչությամբ։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոռուպցիայի դեմ պայքարի համազգային ստորագրահավաք է նախաձեռնել, որով նախատեսվում է կաշկանդել բոլոր մակարդակների պաշտոնյաներին և կուսակցական կադրերին։

Մատակարար ընկերության ղեկավարի նկատմամբ հետաձգնած մահապատժի վճիռ է կայացվել, իսկ 48 պետական ծառայողների և ընկերության աշխատակիցների նկատմամբ ալի փոքր տույժեր են կիառվել։ Իսկ Չինաստանի ազգային անվտանգության համակարգող, Աշխատանքի անվտանգության պետական վարչության նախկին ղեկավարը անցյալ տարի մեղադրվել է կաշառակերության և յուրացումների համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել