Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարական տվեց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, հանձնարարականը վերաբերում էր հանրակրթական ուսումնական հաստատություններում օտար լեզուների ուսուցման գործընթացին:
Նա նախարարին հանձնարարեց մեկ ամսյա ժամկետում ներկայացնել հանրակրթական դպրոցներում օտար լեզուների բարելավման եղանակները. «Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք մեր կրթական համակարգում բարելավել օտար լեզուների դասընթացները, պարոն Մկրտչյան, այս մասին մենք արդեն խոսել ենք: Նույնը վերաբերում է նաև բիզնեսին առնչվող դասընթացներին»,- ասաց գործադիրի ղեկավարը:
Իրավաբան.net