ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության համակարգում արմատական փոփոխություններ իրականացնելու գործընթացով պայմանավորված փոփոխվել է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների աշխատանքային ծրագրերի և փորձաքննություն անցկացնելու ժամանակացույցը:
Այս մասին հաղորդում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ հավելելով, որ այդուհանդերձ, քաղաքացիների դիմումները և փաստաթղթերը ԲՍՓ տարածքային հանձնաժողովները շարունակում են ընդունել՝ համաձայն գործող կարգի, իսկ փորձաքննություն իրականացնելու ժամկետների մասին քաղաքացիներին լրացուցիչ կտեղեկացվի: