ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել, որորնց համաձայն.
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Կորյուն Գառնիկի Նահապետյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Պարգևատրվել են նաև ԱԺ պատգամավորներ Վարդան Սուրենի Այվազյանը, Գագիկ Ենգիբարի Մինասյանը, Վահրամ Վաղինակի Բաղդասարյանը: