Պարգևատրվել են ԱԺ մի քանի պատգամավորներ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել, որորնց համաձայն.

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Կորյուն Գառնիկի Նահապետյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Պարգևատրվել են նաև ԱԺ պատգամավորներ  Վարդան Սուրենի Այվազյանը,   Գագիկ Ենգիբարի Մինասյանը, Վահրամ Վաղինակի Բաղդասարյանը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել