ՀՀ կառավարության վաղվ՝ դեկտեմբերի 15-ի նիստին ընդգրկված հարցով գործադիրը հաստատելու է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Շահեն Հակոբի Շահինյանի ընտրության արդյունքները:
Նախագիծը պետք է ներկայացնի ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ըստ իրավական ակտի Շ. Շահինյանի հետ կնքվելու է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով: