Կոնսերվատորիան նոր ռեկտոր կունենա

ՀՀ կառավարության վաղվ՝ դեկտեմբերի 15-ի նիստին ընդգրկված հարցով գործադիրը հաստատելու է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Շահեն Հակոբի Շահինյանի ընտրության արդյունքները:

Նախագիծը պետք է ներկայացնի ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ըստ իրավական ակտի Շ. Շահինյանի հետ կնքվելու է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել