«Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնոթյան Սյուզան Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` պնդելով, թե սահմանին քիչ առաջ ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե դիրքերում լարված է.
«Դիրքերում լարված է եղել երեկ, 3-րդ պաշտպանականում` Մարտունու ուղղությամբ կան վիրավորներ: Հարվածել են մինամյոտով»,- մասնավորապես նշել է Ս.Սիմոնյանը:
Այս տեղեկատվությունը հերքել է ՊՆ մամուլի քարտուղարն Արծրուն Հովհանիսյանը` իր ֆեյսբուքյան էջում գրելով, որ ԼՂՀ ՊԲ-ի լրատվական ծառայությունը պատշաճ կերպով տեղեկացնում է սահամանային իրավիճակի, հակառակորդի կրակոցների քանակի և տեսակների մասին. «Տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, ԼՂՀ ՊԲ-ի ստորաբաժանումները հստակ վերահսկում են իրավիճակը: Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություններից և չստուգված տեղեկությունների հրապարակումից»,- նշել է պարոն Հովհաննիսյանը:
Իրավաբան.net