Անձին գարեջուրը երջանիկ չդարձնելու հանգամանքը կարող է դիտվել կեղծ գովազդ

Կենտուկիից ոմն Նեկի Ռիչարդը դատարան է դիմել՝ մեղադրելով տեղական գարեջրի կազմակերպության ոչ ճիշտ գովազդի համար:
Գովազդում գարեջուրը խոստանում էր դարձնել ընմպողին երջանիկ և հաջողակ, իսկ Նեկին այդքան խմելուց հետո, այդպես էլ չէր դարձել երջանիկ և հաջողակ:
ՀՀ օրենսդրությունն արգելվում է հրապարակել անբարեխիղճ, այդ թվում` կանխամտածված կեղծ գովազդ:
Գովազդն անբարեխիղճ ճանաչելու համար պահանջվում է մոլորեցման կամ հասարակական վտանգի փաստի առկայությունը:
Մոլորեցում ասելով հասկացվում է գովազդի փաստացի ունակությունը ապրանքների հատկությունների, քանակի, որակի, առանձնահատկությունների, գնի և այլ տեղեկությունների, ինչպես նաև դրանց գովազդատուների մասին տեղեկատվության լրիվ կամ մասնակի անարժանահավատության, բացթողումների և աղավաղումների հետևանքով իրավաբանական և ֆիզիկական անձանց ապակողմնորոշումը:
Հասարակական վտանգ ասելով հասկացվում է գովազդի փաստացի ունակությունը մրցակցին վնաս հասցնելու, բռնության դրդելու, գովազդ սպառողի նախապաշարումներն ու սնահավատությունը, փորձի պակասն օգտագործելու, գովազդ սպառողներին առողջության, սեփականության, ինչպես նաև շրջակա միջավայրի համար վտանգավոր գործողությունների մղելը:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել