Քրեական գործը դատարան ուղարկելու կարգը

Դատախազը, հատատելով մեղադրական եզրակացությունը, գործն ուղարկում է այն դատարան, որի գործն ընդատյա է: Դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ առարկելու դեպքում դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատելու հետ միաժանական նշում է նաև այդ:Ինչպես նաև գործը դատարան ուղարկելու մասին դատախազի անմիաջապես տեղեկացնում է մեղադրյալի և պաշտպանին, տուժողին, քաղաքացիական հայցվորին,քաղաքացիական պատասխանողին և նրանց ներկայացուցիչներին` պարզաբանելով, որ հետագայում նրանք իրավունք ունեն իրենց դիմումները և միջնորդություններն ուղարկել դատարան:

Միաժամանակ, դատախազը մեղադրյալին, իսկ միջնորդության դեպքում նաև պաշտպանին, տուժողին և դատավարության այլ պատշաճ մասնակիցներին ստորագրությամբ հանձնում է մեղադրական եզրակացության և դրան կցված հավելվածների հաստատված պատճենները: Եթե մեղադրական եզրակացության մեջ կամ դրան կցված հավելվածներում կատարվել են փոփոխություններ, ապա մեղադրական եզրակացությունը ներկայացվում է միայն վերջին խմբագրությամբ:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել