ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի նոյեմբերի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 19.70C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.70C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 7.60C