Նվազագույն աշխատավարձի չափը չի փոխվի. նախարար

Նվազագույն աշխատավարձի փոփոխություն չի կատարվի եկող տարի: Այս մասին Ազգային ժողովում 2017թ. պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ մանրամասնելով, որ ներկայումս այն կազմում է 55 հազար դրամ, ինչը հավասար է 115 դոլարի, 2017թ.-ին աշխատավարձը չի բարձրանա:

Նախարարի փոխանցմանբ՝ վերոնշյալ գումարը վերաբերում է այսպես կոչված մաքուր եկամուտներին, այսինքն՝ առանց եկամտահարկի և կուտակայինի բաղադրիչի: «Կեղտոտ աշխատավարձը» լինելու է նվազագույնը 76 հազար 6 դրամ, որից հանելով կուտակային կենսաթոշակի բաղադրիչի վճարը՝ 5% և եկամտահարկը՝ 24.4% աշխատավարձը կազմում է 55 հազար դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել