Վերադաս մարմինը պարտավոր է անհրաժեշտության դեպքում փոխել աշխատասենյակը. Արդարադատության նախկին նախարար

ՍԴ խորհրդական, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անվտանգության մերօրյա լուծումներից. «Արգելվում է իրավախախտման մասին տեղեկացրած հանրային ծառայողին` արհեստականորեն ծանրաբեռնել հանձնարարականներով»: Կառավարության որոշման համաձայն (2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1816-Ն), կոռուպցիայի դեպքերի մասին իրազեկած պաշտոնյայի անվտանգությունն ապահովելու նպատակով, հաղորդում ստացած վերադաս մարմինը պարտավոր է ոչ միայն անհրաժեշտության դեպքում փոխել աշխատասենյակը (հավանաբար, որ գործընկերները «պատահաբար» վրան տաք սուրճ չլցնեն) և այլն, այլև «արհեստականորեն չծանրաբեռնել հանձնարարականներով»: Սա այնքան էլ զավեշտալի չէ, քանզի, ցավոք, կյանքից է վերցրած. խոսք չկա՝ հրաշալի ու «աշխատող» երաշխիք է…

image-6-copy

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել