Ստեփան Գրիգորյանին ձերբակալել են Մոսկվայում և արտաքսել Հայաստան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ արգելվել է իր մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Հայտարարությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 30-ին առավոտյան ժամանել է Մոսկվա՝  հ2014 թվականին մահացած և այստեղ հողին հանձնված հոր շիրիմին այցելելու նպատակով և Մոսկվայում պետք է մնար ընդամնեը 10 ժամ:

Սակայն «Շերեմետևո» օդանավակայանում  ռուս սահմանապահների կողմից  ձերբակալվել է: Նրան տրվել է ծանուցում, որից տեղեկացել է, որ իր մուտքը Ռուսաստան արգելված է մինչև 2030 թվականը:  Քաղաքագետն իր հայտարարության մեջ նշում է.

«Իմ դեպքում կարևոր էր 26-րդ հոդվածի 9-րդ կետը՝ այն օտարերկրյա քաղաքացիների վտարում, որոնք մասնակցում են Ռուսաստանում ոչ ցանկալի միջազգային կազմակերպությունների գործունեությանը։ Գաղտնիք չէ, որ իմ կողմից ղեկավարվող »Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը» ակտիվ համագործակցում է եվրոպական ՀԿ-ների, վերլուծական կենտրոնների և ժողովրդավարական հիմնադրամներ հետ»:

Ս. Գրիգորյանը գրում է, որ այս որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի: Ինքը և իր կազմակերպությունը չեն թաքցնում, որ հայ ժողովրդի ապագան տեսնում են ժողովրդավարական արժեքների վրա հիմնված  եվրոպական ընտանիքում։

Հենց նույն օրը նա արտաքսվել է Հայաստան: Թեև ավելի ուշ տեսել է, որ  Ռուսաստանի Միգրացիոն ծառայության պաշտոնական կայքում մինչ այժմ էլ այդ երկիր իր մուտքն արգելված չէ:

Նա դիմել է ՀՀ ԱԳՆ իր իրավունքների պաշտպանության համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել