Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ արգելվել է իր մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Հայտարարությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 30-ին առավոտյան ժամանել է Մոսկվա՝ հ2014 թվականին մահացած և այստեղ հողին հանձնված հոր շիրիմին այցելելու նպատակով և Մոսկվայում պետք է մնար ընդամնեը 10 ժամ:
Սակայն «Շերեմետևո» օդանավակայանում ռուս սահմանապահների կողմից ձերբակալվել է: Նրան տրվել է ծանուցում, որից տեղեկացել է, որ իր մուտքը Ռուսաստան արգելված է մինչև 2030 թվականը: Քաղաքագետն իր հայտարարության մեջ նշում է.
«Իմ դեպքում կարևոր էր 26-րդ հոդվածի 9-րդ կետը՝ այն օտարերկրյա քաղաքացիների վտարում, որոնք մասնակցում են Ռուսաստանում ոչ ցանկալի միջազգային կազմակերպությունների գործունեությանը։ Գաղտնիք չէ, որ իմ կողմից ղեկավարվող »Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը» ակտիվ համագործակցում է եվրոպական ՀԿ-ների, վերլուծական կենտրոնների և ժողովրդավարական հիմնադրամներ հետ»:
Ս. Գրիգորյանը գրում է, որ այս որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի: Ինքը և իր կազմակերպությունը չեն թաքցնում, որ հայ ժողովրդի ապագան տեսնում են ժողովրդավարական արժեքների վրա հիմնված եվրոպական ընտանիքում։
Հենց նույն օրը նա արտաքսվել է Հայաստան: Թեև ավելի ուշ տեսել է, որ Ռուսաստանի Միգրացիոն ծառայության պաշտոնական կայքում մինչ այժմ էլ այդ երկիր իր մուտքն արգելված չէ:
Նա դիմել է ՀՀ ԱԳՆ իր իրավունքների պաշտպանության համար։