Ի՞նչ կենսագրություն ունի Սերժ Սարգսյանի նոր ռեֆերենտը

Ինչպես հայտնել ենք, այսօր ՀՀ նախագահի կարգադրությամբ ՀՀ նախագահի ռեֆերենտ է նշանակվել Արմեն Ռազմիկի Հովհաննիսյանը: Նա մինչ այս պաշտոնում նշանակվելը ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարակդիր ծառայության պետի տեղակալի պաշտոնում է աշխատել: Ներկայացնում ենք նրա կենսագրությունը:

Ծնվել է 1973 թվականի օգոստոսի 6-ին:

1980-1990-Երևանի թիվ 139 անգլիական թեքումով միջնակարգ դպրոց/արծաթե մեդալով/,

1990-1995-Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ/գերազանցության դիպլոմով/,

1996-1999-Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա՝ ստացիոնար ուսուցմամբ-թեկնածուական ատենախոսություն,

07.1997-08.1997-Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց, Նյու Յորք, ԱՄՆ /իրավաբանական գրադարանների գծով վերապատրաստման հատուկ դասընթաց/,

01.1999-05.1999-Բերկլիի համալսարանի իրավաբանական դպրոց, Բերկլի, Կալիֆորնիա, ԱՄՆ /սկսնակ դասախոսների համար նախատեսված վերապատրաստման ծրագրով հատուկ դասընթաց/,

03.2009-04.2009-«Իրավաբանական կլինիկական կրթություն» ծրագրով հատուկ դասընթացներ՝ Հասթինգսի համալսարանի իրավաբանական դպրոց, Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ԱՄՆ Բերկլիի համալսարանի իրավաբանական դպրոց, Բերկլի, Կալիֆորնիա, ԱՄՆ Սանտա Կլարայի համալսարանի իրավաբանական դպրոց, Սան Հոսե, Կալիֆորնիա, ԱՄՆ,

09.1995-11.1995-ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության իրավաբան,

1995-1998-ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մասնագետ, այնուհետև՝ ավագ խորհրդատու,

1998-2000-ՀՀ ազգային անվտանգության նախարարության 9-րդ վարչության պետի օգնական 2/24/2016 Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ Նախագահի ռեֆերենտ,

04.2000-06.2000-ՀՀ Զինվորական դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության իրականացնող բաժնի դատախազ,

2000-2003-ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս 2001-2003-ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի դասախոս,

2003-2011-ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի տնօրեն,

2003-2014-ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ,

2009-2014-ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական` իրավական հարցերով,

01.2014-07.2014-ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ,

07.2014-ից-ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ:

Լուսանկարը՝ pastinfo.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել