Սերժ Սարգսյանը դատարանների նախագահներ նշանակեց

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի քանի նոր հրամանագրեր է ստորագրել:

Վազգեն Ռշտունին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները:

Դավիթ Հարությունյանը նշանակվել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել