Ամփոփիչ քննարկում Շիրակի մարզում՝ հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ

2015 թվականի դեկտեմբերի 21-ին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Շիրակի մարզի ՔՀԿ-ների խումբը՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» Գյումրու մասնաճյուղում կազմակերպեց «Շիրակի մարզում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Շիրակի մարզի ՔՀԿ-ների խմբի 2015թ.-ին կատարված գործունեության ներկայացում ու ամփոփում» հակակոռուպցիոն միջոցառումը:

Միջոցառման ընթացքում թեմային անդրադարձան ՔՀԿ-ների կոալիցիայի մի շարք անդամներ՝ նշելով, որ ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է իրականացնել մշտադիտարկում համապատասխան հանձնաժողովներում, մշակել ու ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկությունների փաթեթ: Իսկ մինչ այդ անհրաժեշտ է նաև հարցը քննարկել մարզում առկա երկու հանձնաժողովների նախագահների հետ: Այնուհետև, «ԼոգոՍ» երիտասարդական ՀԿ նախագահ՝ Արա Մելիքջանյանը ներկայացրել 2015թ. իրենց կողմից իրականացրած հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում հանդիպած խոչընդոտները, միաժամանակ դրանք հաղթահարելու ուղիները նշեց, ի վերջո հպարտությամբ ներկայացրեց, որ ծրագրի ավարտին հրապարակված զեկույցը մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության անդամների մեջ:

Ամփոփելով 2015թ.-ը՝ հանդիպման մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին առավել մեծ եռանդով աշխատելու առաջիկա 2016թ.-ին ու շնորհավորեցին առաջիկա Ամանորը: Այս մասին տեղեկանում ենք «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի Շիրակի մարզի կենտրոնից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել