Հրդեհ Կոմիտասի պողոտայում (լրացված)

Դեկտեմբերի 13-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում են ՏԿԱԻՆ-ից:

Ըստ աղբյուի` դեպքի վայր Է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:

Քիչ առաջ տեղեկացանք, որ հրդեհի հետևանքով շենքի 5-րդ հարկի բնակիչներից մեկը ծխահարվել է. վերջինիս շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.54-ին, մարվել՝ 09.06-ին:

Ամբողջությամբ այրվել է Վ. Վ.-ին պատկանող բնակարանը՝ գույքով (40 քմ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել