Առնվազն 16 մարդ է զոհվել Եգիպտոսում գիշերային ակումբի վրա հարձակման հետևանքով

Ուրբաթ` դեկտեմբերի 4-ի առավոտյան Կահիրեի փոքրիկ գիշերային ակումբներից մեկումռումբի պայթյունից 16 մարդ է զոհվել, ևս 3-ը վիրավորվել է: Այս մասին տեղեկանում ենք foxnews.com կայքից:

Այժմ ոստիկանությունը փնտրում է 2 երիտասարդի, ովքեր ձեռնարկել են այս հարձակումը Ագուզա թաղամասում:

Դեպքը տեղի է ունեցել El Sayad ռեստորանում, որը մինչև վաղ առավոտյան ժամերը գիշերային ակումբ է դառնում:

Պատրաստեց` Մարիամ Սիմոնյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել