Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. ՏԿԱԻՆ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Հրազդան-Հանքավան, Վեդի-Լուսաշող, Զանգեր-Սիսիան, Սիսիան-Գորիս, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները:

Սևան-Դիլիջան, Սևան-Մարտունի, Քուչակ-Ապարան և Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ապարան-Ալագյազ և Պարույր Սևակ-Զանգակատուն ավտոճանապարհներին առկա է բուք:

ՃԱՆՇԻՆ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել