Հարավային Կալիֆորնիյում կդադարեցվի գրասենյակների մեծ մասի աշխատանքները մինչև շաբաթվա վերջ

Քալիֆորնիա նահանգի հարավային շրջանում, որտեղ հրաձգության հետևանքով 14 մարդ է զոհվել, իսկ 17-ը՝ վիրավորվել, գրասենյակների մեծ մասը փակվել են մինչև շաբաթվա վերջ:

Սան Բերնարդո քաղաքի Քաղաքային խորհրդի նախագահ Ջեյմս Ռամոսը երեկ հայտարարել է, որ հինգշաբթի և ուբաթ օրերին քաղաքում կգործեն միայն առավել կարևոր ծառայությունները: Այս մասին տեղեկացնում է ABC New-ը:

Ինչպես հաղորդում են ոստիկանության աշխատակիցները՝ հարձակումը կազմակերպել են շրջանային կենտրոնի զինված աշխատակիցը և նրակինը, իսկ հարձակումը ուղղված է եղել Հանրային առողջության վարչության աշխատակիցների դեմ, ովքեր այդ պահին տոնակատարություն էին անցկացնում:

Ինչպես հայտնի է գնդակոծությունը տեղի է ունեցել Ինլենդ (Inland) շրջանային կենտրոնում, որը սահմանափակ հնարավորություններով մարդկանց օգնում է աշխատանք գտնել, բուժում ստանալ, ինչպես նաև և հոգում է բնակարանի և տրասնպորտային միջոցի կարիքները:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Կարդացեք նաև՝ 

Կալիֆորնիայում գնդակոծության հետևանքով 31 տուժող կա, 14 հոգի զոհվել է

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել