«Երբ վտանգի տակ է դրվում պետության անվտանգությունն ու հանրության կյանքը, բնականաբար տեղի են ունենում սահմանափակումներ». Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսքերով՝ Փարիզում տեղի ունեցածը աշխարհի գերտերությունների համար վերջնական առիթ էր, որ Իսլամական պետության ահաբեկիչներին վերջ տան:

Մեր այն հարցին, թե այս դեպքից հետո ռասայակկան խտրականություններն էլ ավելի չե՞ն խորանա զարգացած երկրներում, պարոն Աթանեսյանը պատասխանեց. «Իհարկե, կխորանա, մարդու իրավունքները պաշտպանվում են խաղաղ, հանգիստ երկրում, երբ մարդիկ գիտակցում են այդ իրավունքները: Երբ վտանգի տակ է դրվում պետության անվտանգությունն ու հանրության կյանքը, բնականաբար տեղի են ունենում սահմանափակումներ, ինչպես նաև ծայրահեղ դեպքեր»,- ասաց փաստաբանը:

Այդուհանդերձ, նա գտնում է, որ Ֆրանսիան, լինելով զարգացած պետություն, հնարավորություն ունի բոլոր ջանքերը ներդնել, որ մարդու իրավունքները կոպիտ կերպով չխախտվեն, այլ կերպ ասած՝ Թուրքմենստանի նման մի պետության չի վերածվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել