Արփինե Հովհաննիսյանին ժամանակավոր կփոխարինի Արսեն Մկրտչյանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը «06» նոյեմբերի 2015 թ.-ին հրաման է ստորագրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունների ժամանակավոր կատարման մասին:

Ըստ հրամանի՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 13-րդ կետը.  հրամայում եմ՝ 2015 թվականի նոյեմբերի 9-ից 11-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել