Հովիկ Աբրահամյանը նոր որոշում է ստորագրել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակության հետ Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից առաջարկվող 8,000,000 եվրո վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով կստեղծվի բանակցային խումբ և կհաստատվի դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

Նման որոշում է այսօր ստորագրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Որոշմամբ նաև լիազորվելու է բանակցային խմբի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի վարկային համաձայնագրի նախագիծը, վարկային համաձայնագրի նախագծով սահմանված վարկային դրույթներն ու պայմանները և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել