Կալանքի տակ պահելու ժամկետը յուրաքանչյուր անգամ կարելի է երկարացնել առավելագույնը 2 ամսով

Մեղադրյալի կալանիք տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը ոչ ուշ, քան կալանիք տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ պետք է պատճառաբանված միջնորդություն ներկայացնի դատարան:

Դատարանը քննարկում է միջնորդությունը և որոշում կայացնում: Այն դեպքերում, երբ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությունը կապված է վերջինիս կամ նրա պաշտպանի կողմից գործի նյութերին ծանոթանալու հետ, ապա համապատասխան միջնորդությունը դատախազը կամ դատախազի համաձայնությամբ` քննիչը կարող է դատարան ներկայացնել կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 5 օր առաջ:

Որպես կանոն, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցը որոշելիս դատարնն իրավունք ունի քննարկել մեղադրյալին գրավով ազատելու հնարավորությունը և նշանակել գրավի գումարը: Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշումը կայացնելիս դատարանը կալանքի տակ պահելու ժամկետը յուրաքանչյուր անգամ երկարացնում է առավելագույնը 2 ամսով:

Եթե քրեական գործը ուղարկվում է լրացուցիչ քննության, դատարանը կրկին լուծում է մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, այն փոփոխելու կամ վերացնելու հարցը:

Աղբյուրը Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել