Տուժող Ալինա Հովհաննիսյանի ընկերուհի Նոնա Բարսեղյանը պատմեց, որ Ալինայի հետ տանն են եղել, երբ նրա բջջային հեռախոսին զանգահարել է դատավոր Վլադիմիր Գրիգորյանի օգնական Արմինե Կարապետյանն ու կանչել դատարան: Գնացել է, վերադառնալուց հետո իրեն կանչել է իրենց տուն, ասել, թե իր տղայի` Գարիկի հետ կապված 1500 դոլար գումար են ուզում: Ինքն ասել է, որ չի կարող գումարով օգնել: Ալինան փորձել է ծանոթ-բարեկամներից գումարը հայթհայթաել, սակայն չի կարողացել: