Ի՞նչ վիճակում է Կառավարության շենքի մոտ ինքնասպանության փորձ կատարած ԱԱԾ աշխատակիցը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ` սեպտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 9-ի սահմաններում Կառավարության շենքի մոտ ինքնասպանության փորձ է կատարել ԱԱԾ-ի անվտանգության աշխատակից` 32-ամյա Լ. Հովհաննիսյանը:

Նա տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս պահին հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց բժշկական հաստատության տնօրեն` Կարեն Սահակյանը՝ հավելելով, որ հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Ըստ Քննչական կոմիտեի՝ 2015թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Մելիք Ադամյան փողոցից՝ Կառավարության շենքի մոտից, աջ հոնքային շրջանի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1983թ. ծնված Լ.Հովհաննիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել