Առավոտյան ժամը 9-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել գլխի քունքային շրջանում հրազենային վնասվածք ստացած կառավարության աշխատակազմի անվտանգության աշխատակիցներից մեկը. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
Կ. Սահակյանը հայտնեց նաև, որ այժմ տղամարդը վիրահատարանում է: Նշենք, որ նախնական տեղեկություններով, անվտանգության աշխատակիցը ինքնասպանության փորձ է կատարել: