ՀՀ առողջապահության նախարարի N 71-Ն հարամանը, այն է` բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և (կամ) արտոնյալ պայմաններով բժշկակն օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչը հաստատելու մասին, սահմանում է, որ պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմանը համապատասխան:
1) ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ
2) 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
3) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ ն,
4) Հայաստանի Հանրապետության սահմանի պաշտպանության ժամանակ զոհվածների ընտանիքի անդամներ
5) բռնադատվածներ
6) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք
7) զինծառայողներ և նրանց ընտանիքի անդամներ
8) ձերբակալվածներ, կալանավորվածներ և ազատազրկման դատապարտվածներ՝ համապատասխան գերատեսչության միջնորդագրի հիման վրա առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից տրված ուղեգիր,
9) վերարտադրողական տարիքի կանայք հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում (մասնագիտացված հիվանդանոցային բուժօգնության համար)
10) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք: