2015 թվականի մայիսի 4–ի ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 369–Ն որոշմամբ հաստատվել է 2015–2016 ուսումնական տարվա արձակուրդները։
Ուսումնական տարվա ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ՝ աշնանային՝ 2015թ. հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ, ձմեռային՝ 2015թ. դեկտեմբերի 28-ից 2016թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային՝ 2016թ. մարտի 14-ից 20-ը ներառյալ:
Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2015թ. հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 1-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2015թ. դեկտեմբերի 28-ից 2016թ. հունվարի 24-ը ներառյալ, գարնանայինը՝ 2016թ. մարտի 14-ից 27-ը ներառյալ:
Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2015թ. հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2015թ. դեկտեմբերի 28-ից 2016թ. հունվարի 24-ը ներառյալ և գարնանայինը՝ 2016թ. մարտի 14-ից 20-ը ներառյալ:
Տարածքային կառավարման լիազորված մարմնի, Երևանի քաղաքապետարանիենթակայության հաստատությունների համար վերոնշյալ սահմանված արձակուրդների ժամկետներում, հաստատության նախաձեռնության դեպքում, Լիազոր մարմնի կողմից կարող են կատարվել փոփոխություններ: Լիազոր մարմինն այդ հարցը առնվազն 5 աշխատանքային օր առաջ համաձայնեցնում է Նախարարության հետ:
Մասնագիտացված դպրոցը (անկախ ենթակայությունից) դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսների ընթացքում եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում կարող է նախատեսել մինչև 10 օր տևողությամբ հավելյալ արձակուրդ՝ բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու և ըստ Հաստատության ենթակայության՝ Լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: Լիազոր մարմինն այդ մասին տեղեկացնում է Նախարարությանը՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Մասնագիտացված դպրոցի դասարանների (խմբերի) միջին խտությունը սահմանվում է 20 սովորող (ընդ որում՝ սովորողների թիվը չի կարող գերազանցել 25-ը): Սահմանված խտությունից ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել Մասնագիտացված դպրոցի լրացուցիչ ֆինանսական միջոցների հաշվին՝ դպրոցի խորհրդի որոշմամբ՝ Լիազոր մարմնի թույլտվությամբ: