Ի՞նչ անել, երբ խախտվում է Ձեր հեղինակային իրավունքը

Հեղինակային  իրավունքը հեղինակներին օրենքով տրվող պահպանությունն  է, ինչը նրանց՝ իրենց ստեղծագործությունները վերահսկելու իրավունք է տալիս: Հեղինակային իրավունքի մասին օրենքը հիմնված է այն համոզմունքի վրա, որ ստեղծագործության հեղինակն արժանի է ողջամիտ փոխհատուցում ստանալու և իրենց ստեղծագործության օգտագործման նկատմամբ վերահսկողության իրավունք ունենալու:

Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքիերի մասին ՀՀ օրենքի 65-րդ հոդվածը սահմանում  է ` պահպանվող ստեղծագործության կամ դրա էական մասի կամ հարակից իրավունքների օբյեկտի ցանկացած օգտագործում անօրինական է, եթե նախապես, մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ թույլտվությունը։Ստեղծագործության էական մաս է համարվում ստեղծագործության որևէ մասը, որը տվյալ ստեղծագործությանը ծանոթ ցանկացած անձ ինքնուրույն կարող է նույնականացնել որպես այդ ստեղծագործության մաս։

Անձը, որը չի կատարում սույն օրենքի պահանջները, համարվում է հեղինակային իրավունքը կամ հարակից իրավունքները խախտող:Առանց իրավատիրոջ թույլտվության պատրաստված կամ տարածված իրավունքի օբյեկտի օրինակները համարվում են կեղծ կամ նմանակված (կոնտրաֆակտ):
Ուրիշի ստեղծագործությունից մտքեր, հատվածներ քաղելը առանց դրանց ստե

ղծագործական վերամշակման և առանց ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման և որպես իրենը ներկայացնելը կամ ստեղծագործությունն ամբողջությամբ իր անունով ներկայացնելը համարվում է գրագողություն։Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների խախտման համար նախատեսվում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել դատարան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել