Րոպե առաջ ուզում էին վերջացնել. փաստաբանը՝ Պերմյակովի գործով դատավարության մասին

Ինչպես հայտնել ենք, երեկ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում երեկ առավոտյան սկսվեց և ավարտվեց ՌԴ Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորի դատարանի արտագնա նիստը. ամբաստնյալ Վալերի Պերմյակովը դասալքության, զենքի հափշտակության եւ ապօրինի զենք կրելու համար դատապարտվեց 10 տարի ազատազրկման:

Հունվարի 12-ին ավետիսյանների ընտանիքի 7 հոգուն սպանելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը կարծես կապ չուներ այդ ամեն ինչի հետ, անտարբեր էր, մեկ-մեկ քնում էր. իր տպավորություններն է պատմում երեկվա դատական նիստից սպանված Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը:

Իրավաբան.net-ի այն հարցին, թե միգուցե իսկապես նա կապ չունի այդ ամենի հետ, փաստաբանն ասաց. «Ապացույցների առկայությունը փաստում են, որ նա է եղել»:

Ե. Սարգսյանը նշեց նաև, որ ռուսական կողմի վարած դատավարությունից այնպիսի տպավորություն էր, որ ամեն ինչ պլանավորված է և րոպե առաջ փորձում են գործի քննությունն ավարտել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել