Նախկինում 10 անգամ դատապարտվածը` ոստիկանությունում

Օգոստոսի 10-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ոստիկանները, ծառայություն կատարելիս, Վանթյան փողոցի թիվ 61 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված, Ազատ Փ.-ին (նախկինում 10 անգամ դատապարտված, ազատվել է 2015 թ. հուլիսին):

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության պաշտոնական էջից՝ պարզվել է, որ Ազատ Փ.-ն օգոստոսի 10-ին, ժամը 16.30-ին, Մալաթիայի փողոցի թիվ 74 հասցեի մոտ գտնվող առևտրի կրպակում փորձել է գողանալ 1992թ. ծնված Տաթևիկ Ա.-ի դրամապանակը, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել