Քաղցրաշեն գյուղի արոտավայրերում անկել են խոշոր եղջերավոր անասուններ

Օգոստոսի 8-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի արոտավայրերում անկել է 15 խոշոր եղջերավոր անասուն, իսկ 2 անասուն անառողջ է:
Ինչպես հայտնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ կապ է հաստատվել հարակից Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ և Վերին Արտաշատ գյուղերի գյուղապետերի հետ. պարզվել է, որ տվյալ գյուղերում անասունների անկման դեպքեր չեն արձանագրվել: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել