Վրաերթի է ենթարկել 3 հոգու. երկուսը մահացել են

28-ամյա Արմեն Անդրեասյանը մեղադրվում է 2 անձի վրաերթի հետևանքով սպանելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Արմեն Անդրեասյանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով 1.8 գ/լ ալկոհոլ օգտագործած վիճակում, 2014թ. հուլիսի 11-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Վազ 217230» մակնիշի ավտոմոբիլը վարել է Երևան-Սևան ավտոճանապարհով` Սևան քաղաքի կողմից Երևան քաղաքի ուղղությամբ։

Հասնելով Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանավոր երթևեկություն, այն է ՝ նկատելով իր առջևում երթևեկելի մասում վթարված «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի  և «Միցուբիշի Պաջեռո ԻՕ» մակնիշի և դրանց մոտ կանգնած մարդկանց, ունենալով տվյալ պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություն, իր կողմից վարած ավտոմոբիլի սահուն երթևեկության իրականացմամբ ժամանակին կատարված արգելակումով մինչև պատահարի վայր հասնելը չկանգնեցնելով իր կողմից վարած ավտոմոբիլը, չհամոզվելով հետագա երթևեկության անվտանգության մեջ թույլ է տվել ՃԵԿ-ի 67 կետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրություն, ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, որի հետևանքով վրաերթի ենթարկել «Միթսուբիշի պաջեռո ԻՕ» մակնիշի ավտոմոբիլի ուղևոր Արմինե Խաչատրյանին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Այնուհետև իր կողմից վարած ավտոմոբիլի առջևի մասով ընդհարվել է ճանապարհի երթևեկելի մասում վթարված վիճակում կայանված «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենային և վրաերթի ենթարկել նշված ավտոմեքենայի վարորդ Վլադիմիր Բաբայանին և վերջինիս ուղևոր Արտավազդ Վարդանյանին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջիններիս մահը, որից հետո թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը հեռացել է։

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանի նածագահությամբ: Ամբաստանյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Դատարանը ապացուցված է համարել նրա մեղավորությունն ու  նրան դատապարտել 6 տարի ազատազրկման, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկել 3 տարի ժամկետով:  Նրա նկատմամբ նշանակել պատիժ` տուգանք 200.000 ՀՀ դրամի չափով:

Գործով ամբաստանյալի պաշտպանի կողմից բողոք է ներկայացվել վերաքննիչ դատարան, որը մերժվել է:

Հ.Գ. Անունները փոխված են։

 Էլեն Բարսեղյան

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել