Ո՞վ է նշանակում ու պաշտոնանկ անում գլխավոր դատախազին Սահմանադրության նախագծով

Սահմանադրության նախագծի 176-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազը նշանակվում է Ազգային ժողովի կողմից՝ 6 տարի ժամկետով` պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ։

Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ  Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել