Ամեն դատավոր մոտ 1500 գործ ունի վարույթում. պատճառը պետական անարդյունավետ կառավարումն է

 

Դատարանները գերծանրաբեռնված են և դրա պատճառը պետական կառավարման անարդյունավետ համակարգն է. նման դիրքորոշում հայտնեց իրավաբան Արա Ղազարյանը՝ Իրավաբան.net-ի հետ զրույցում: Նրա խոսքով, տարեկան քաղաքացիական և վարչական գործերով մեկ դատավորը մինչև 1500 գործ է ունենում իր վարույթում. «Կապ չունի, թե հայցապահանջը 20, թե 21 միլիոն դրամի է վերաբերում, քննությունը նույն ընթացակարգով է կատարվում, նույն ժամկետներում, նույն աշխատանքն է կատարվում»:

Արա Ղազարյանի խոսքով, դատարանների գերածանրաբեռնվածությունը թեթևացնելուն չի օգնի նույնիսկ հոկտեմբերին ներդրվող հաշտարարի ինստիտուտը, քանի որ այստեղ խնդիրը կապված է պետության կողմից անարդյունավետ կառավարման հետ.

«Գործադիրը շտապում է տույժի ենթարկել քաղաքացուն՝ ամենափոքր զանցանքի դեպքում կամ նույնիսկ ոչ զանցանքի դեպքում (օրինակ, մեքենայի անիվը աննշան գծի վրա է դուրս եկել)  Դատարանները նման գործերով հեղեղված են: Եթե անարդյունավետ կերպով է իրականացվում վարչարարությունը, գործերի առատ հոսք է լինում դատարաններ, դատարանները չեն կարողանում այդքան գործը վերցնել և նիստերը ձգձգվում են»,- ասաց իրավաբանը:

Նրա խոսքով՝ վերջերս հետազոտություն են արել և պարզել, որ վարչական դատարաններում այս պահին 400 հազար գործ է քննվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել