ARMACAD ընկերությունը տեղակացնում 2015թ. հոկտեմբերի 14-16-ը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայանալիք գագաթնաժողովի մասին:
Գիտաժողովն իր շուրջը կհավաքի շուրջ 150 երիտասարդ առաջնորդների Արևմտյան Բալկաններից ու Եվրոպական Միությունից, ինչպես նաև առաջնորդների կոնֆլիկտյին և հետկոնֆլիկտային գոտիներից:
Ծրագիրը երիտասարդներին հնարավորություն կտա լսելի դարձնել սեփական կարծիքը որոշակի հիմնահարցերի շուրջ, փոխանակվել գիտելիքներով ու փորձով, զարգացնել սեփական առաջնորդական հմտություները:
Գագաթնաժողովը կգործի երեք հարթակներում, և մասնակիցները ծրագրին դիմելիս պետք է ընտրեն այս հարթակներից մեկը`
• Բոսնիա և Հերցեգովինայի հիմնախնդիրները
• Երիտասարդական տարածաշրջանային փոխանակման ծրագիր
• Համաշխարհային հեռանկարներ
Մասնակիցները պետք է լինեն ուսանողներ կամ շրջանավարտներ սոցիալական գիտությունների, մարդու իրավունքների ոլորտում, երիտասարդական քաղաքական կուսակցությունների անդամներ:
Բոլոր ծախսերը (տրանսպորտային, մուտքի, կացարանի և աշխատանքային պարագաների) կհոգա Մարդու Իրավունքների Երիտասարդական Կազմակերպությունը:
Մասնակցել ցանկացողներն իրենց դիմումները պետք է ուղարկեն մինչև 2015թ. հուլիսի 31-ը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` Sarajevo Youth Summit, 14 -16 October 2015, Bosnia and Herzegovina